Շերոն Սթոունը պատմել է իր մահացու ախտորոշման մասին
«Mosaic» սերիալի հրապարակման նախօրեին, որտեղ գլխավոր դերերից մեկը կերտել է Շերոն Սթոունը, դերասանուհին անկեղծ հարցազրույց է տվել, որում պատմել է այն մասին, որ 2001 թվականին քիչ էր մնում մահանար: Դերասանուհին ուղեղում արյյունահոսություն էր տեղի ունեցել, բժիշկներն ասել էին, որ նրա ապրելու շանսը հինգ տոկոս է կազմում: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «CBS»-ին:
«Երբ իմ գլխում պայթեց արյունատար անոթը, ես ահռելի մեծ լույս տեսա, որը սկսեց ինձ ընկղմել մեջը: Ես կարծես դուրս եկա մարմնիցս և սկսեցի տեսնել մահացած ընկերներից և այլ մարդկանց, ովքեր կյանքի ընթացքում շատ բարի էին եղել իմ հանդեպ: Ես երկու աշխարհների մեջտեղում էի: Հանկարծակի՝ բում, և ես վերադարձա իմ մարմին»,- պատմել է Շերոն Սթոունը:
Դերասանուհու խոսքով՝ այդ պատահարից հետո երկար ժամանակ նրան ոչ մի դեր չէին առաջարկում: