Ռոբերտ Արզումանյանը և Ռոման Բերեզովսկին՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում (տեսանյութ)
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման ձմեռային արտամրցութային հերթական խաղի մասնակիցները մարզաշխարհի ներկայացուցիչներ էին: Ավագը մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն էր: Թիմի կազմում էին ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը և դարպասապահ Ռոման Բերեզովսկին, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանը:
Հաղթանակ տարան գիտակները՝ 6:4: Լավագույն խաղացող ճանաչվեց Կարեն Գիլոյանը: