Հիմա էլ ռուսներն են դատի տվել Apple-ին՝ iPhone-ի կանխամտածված դանդաղման համար
NLF Group-ի և Lex Borealis-ի փաստաբանները ավելի քան 10 դատական հայց են պատրաստվում ներկայացնել դատարան՝ ռուսների շահերը պաշտպանելու համար: Այս մասին գրում է Life.ru-ն:
Հայցվորները կարծում են, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի համաձայն, սարքերի շահագործման դանդաղումը կարող է լինել «ապրանքի ակնհայտ բացթողումը»:
Իրավաբանները պատրաստվում են հասնել գների նվազեցմանը կամ թերությունների վերացմանը:
Նշվում է, որ առաջին դատական գործընթացները կորպորացիային կուղարկվեն այս շաբաթվա սկզբին:
Ավելի վաղ Apple-ի ներկայացուցիչները հաստատել էին, որ iPhone-ի նախորդ մոդելների պրոցեսորների արագությունը հատուկ դանդաղեցվել է, իսկ 2017 թ. դեկտեմբերին նրանք ներողություն են խնդրել սպառողների համար: Հիշեցնենք‚ որ ավելի վաղ ԱՄՆ-ից հայուհին էր դատի տվել Apple-ին: