Թեթև աթլետը սպանել է մրցավարին սպորտային գնդի հարվածով
Պրահայում Մարզիկն անհաջող կերպով է նետել վեց կիլոգրամ քաշ ունեցող մետաղե գունդը, և այն հասել է այն մաս, որտեղ կանգնած է եղել ծեր մրցավարը: Նա փորձել է հեռանալ գնդի թռիչքի գոտուց, սակայն չի հասցրել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Արդյունքում այն հարվածել է նրա կրծքավանդակին: Փորձելով մրցավարին վերակենդանացնել՝ բժիշկներն էլեկտրական սարք են օգտագործել: Սակայն բժկական շտաբի բոլոր փորձերն անհաջող են անցել, և մրցավարը մահացել է:
Տղամարդը մահացել է հարվածից 50 րոպե անց: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Մրցումների կազմակերպիչները չեն կարծում, թե ինչ-որ խախտումներ են եղել:
«Երբեմն վնասվածքներ լինում են, երբ սարքավորումը թռչում է այդ սեկտորից, սակայն այստեղ ամեն ինչ նորմայում էր»,- նշել են նրանք: