Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է իր գերդաստանի 4 սերունդների ներկայացուցիչներին
«Reddit» սոցիալական ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն «Instagram»-ի իր էջում հոր՝ Քրիս Օհանյանի, պապի և իր դստեր լուսանկարն է հրապարակել՝ նշելով, որ լուսանկարում Օհանյանների 4 սերունդ է հավաքվել՝ 96 տարեկան պապից մինչև իր 4 ամսական աղջիկը:
Պարզվում է՝ գերդաստանը հավաքվել է ավագ Օհանյանի՝ Ջոնի ծննդյան կապակցությամբ, և լուսանկարի մեկնաբանության մեջ Ալեքսիսը ջերմորեն շնորհավորել է պապի տարեդարձը: