Համացանցը ինչքան նպաստում է գիտելիքի տարածմանը, նույնքան էլ նպաստում է հիմարության ու տգիտության տարածմանը
Դե կիրակի երեկո, գործ-մործը կիսավերջացրած, նստել ենք խոհանոցում, թեյ ենք խմում, փիքր ենք անում, մեկ էլ կինս պատմեց, որ հինավուց ժողովրդի ներկայացուցիչներով հագեցած ֆեյսբուքյան մի խումբ կա, որտեղ հայտնվում են էսպիսի գրառումներ՝ «erexek, erek or a takutyun unem, inch anem vor ijni?»։ Սկզբում ահագին ծիծաղեցինք, բայց հետո...
Հետո ստեղծվել է մի վիճակ, որ մարդիկ իրենց առողջական խնդիրները փորձում են լուծել ֆեյսբուքում գրառումներ անելով ու խորհուրդներ հարցնելով։ Եթե նախկինում լրատվամիջոցներն էին գրում «սխտորով քաղցկեղ բուժելու» գաղտնիքների մասին, հիմա անհամեմատ ավելի շատ մարդ է սկսելու տատական մեթոդներով բուժվել։
Եվ եթե առաջին դեպքում ինչ-որ ճար կար լրատվամիջոցի վրա ազդելու (ասենք՝ դատի տալու), սոցցանցի դեպքում էդ արդեն չկա։ Այնպես որ, համացանցը ինչքան նպաստում է գիտելիքի տարածմանը, նույնքան էլ նպաստում է հիմարության ու տգիտության տարածմանը։
Չհարցնեք՝ բա ի՞նչ անենք, որովհետև չգիտեմ:
Միքայել Յալանուզյան. Ֆեյսբուք