Ավտովթար «Մետրոպոլ»-ի դիմաց. ՊԵԿ-ի Հարկային ծառայության աշխատակազմի ղեկավարի Toyota-ն բախվել է «ԿԱՄԱԶ»-ին (լուսանկարներ)
Երևանում, այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12:35-ի սահմաններում «Հաղթանակ» կամրջի սկզբնամասում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց, բախվել են 28-ամյա Արթուր Մ.-ի վարած Toyota մակնիշի 004 BB 01 համարանիշի և 35-ամյա Արմեն Խ.-ի վարած КамАЗ մակնիշի 34 QT 770 համարանիշի ավտոմեքենային:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայրում КамАЗ-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո Toyota-ի վարորդը փորձել է արգելակել ավտոմեքենան, սակայն տեղի է ունեցել բախումը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Toyota-ն հաշվառված է Հ Պետեկամուտների կոմիտեի Հարկային ծառայության հաշվեկշռում և սպասարկում է աշխատակազմի ղեկավարին, ով, ի դեպ, վթարի պահին ավտոմեքենայում չի եղել։