Լուսանկարներ‚ որոնց պատճառով դուրս կհանեին Բուքինգհեմյան պալատից. ի՞նչ էր հրապարակում Մեգան Մարքլն «Instagram»-ում
Այս շաբաթ արքայազն Հարրիի ապագա կին և «Ֆորս-մաժորներ» սերիալի աստղ Մեգան Մարքլը ջնջեց սոցիալական բոլոր հարթակներում՝ «Instagram»-ում‚ «Twitter»-ում և «Facebook»-ում եղած իր էջերը: Այսպիսի որոշում դերասանուհին ընդունեց՝ կապված իր նոր կարգավիճակի հետ: Այս մասին գրում է Life.ru-ն:
2018 թվականի մայիսին Մեգանը կդառնա բրիտանական թագավորական ընտանիքի անդամ: Սակայն‚ ինչպես ասում են‚ ««Google»-ի քեշն ամեն ինչ հիշում է»‚ և «Daily Mail»-ը հրապարակել է լուսանկարների մի ամբողջ շարք‚ որոնց համար Մարքլին այսօր դուրս կնետեին Բուքինգհեմյան պալատից: