Խելացի բարձը օրորոցային է երգում և չի թողնում խռմփացնել
Rem-Fit ընկերությունը մշակել է խելացի Zeeq բարձ, որը բարելավում է քնի որակը: Այն օրորոցային է երգում, չի թողնում խռմփացնել և վերլուծում է երազի պատկերները:Այս մասին գրում է Hichtech-ը:
Թողարկվում է երեք տեսակի բարձ:
«Հակախռմփոց» բարձն ունի վիբրացիայի գործառույթ, որը քնածին մեղմորեն ստիպում է փոխել դիրքը: Հիմնականում դա բավական է լինում, որ խռմփոցը դադարի:
Երաժշտական բարձը միացված սմարթֆոնից երգեր է նվագում: Իհարկե կա նաև թայմեր, այնպես որ օրորոցայինը կամ ծովի աղմուկն ամբողջ գիշեր չեն հնչի:
Երրորդ բարձը հագեցած է չափիչ սարքերով, երազում կատարվածի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար, հաղորդում է TechCrunch-ը: