Հայաստանցի կանայք ավելի շատ են PornHub այցելում, քան տղամարդիկ. վիճակագրություն
Պոռնոարտադրության մեջ հայտնի PornHub պոռնոկայքը հրապարակել է 2017-ի վիճակագրությունը (PornHub Insights) և ցուցադրել աշխարհի տարբեր երկրների, այդ թվում հայաստանցի, օգտատերերի նախապատվությունների մասին:
Ողջ աշխարհում ամենահաճախը կայք են այցելում ամերիկացիները, սակայն հայերը նույնպես ետ չեն մնում «փոքրիկ չարաճճություններից»:
Այսպես. ըստ տվյալների՝ Հայաստանից կայք այցելողների 50% և ավելին կանայք են: Դա աշխարհի մասշտաբով ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:
2017-ին աշխարհում մեծահասակների համար կայքի առաջատարը եղել են լեսբուհիների մասին հոլովակները: Հայաստանցի օգտատերերը, որքան և զարմանալի է, նույնպես հաճախ են lesbians հարցումով հոլովակներ որոնել:
Նաև նշենք, որ գերաստղ Քիմ Քարդաշյանը առաջատարն է եղել նաև հայտնի փորնոաստղերի անվանակարգում, գլոբալ վարկանիշում Քարդաշյանը 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել որոնումների քանակով: Նրան ամենաշատը կանայք են որոնել: