Ադրբեջանի «ԵԽԽՎ-յան» մեսիջները Հայաստանին
ԵԽԽՎ-ում ադրբեջանակն պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հարցազրույց է տվել ալիևյան կայքերից մեկին,որի հասցեատերն ավելի շատ Հայաստանն է: Սեիդովը վստահեցրել է, որ Բաքուն կշարունակի Արցախյան հիմնախնդիրը պահել ԵԽԽՎ-ի օրակարգում: Բաքուն Սեիրդովի շուրթերով կրկին դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբից՝պասիվության պատճառով:
Անցյալ տարվա ընթացքում ԵԽԽՎ-ում բացահայտված կոռուպցիոն երևույթները և դրա հետ կապված սկանդալները, որոնց կիզակետում հենց Բաքուն էր իր «նավթախավիարային դիվանագիտությով», ինչպես նաև 2017 թ-ի նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից Իլհամ Ալիևի ընկերոջ՝ Պեդրո Ագրամունտի խայտառակ հրաժարականը և այս տարվա հունվարի սկզբին ադրբեջանական պատվիարկության երեք անդամների շուտափույտ փոփոխությունը,որոնք ներքաշաված էին կոռուպցիոն սկանդալների մեջ՝ սարսափելի հարված էր Ադրբեջանին և նրա միջազգային վարկանիշին:
Հունվարի 22-26-ը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ընդառաջ Բաքուն հասկացնում է մեզ, որ չնայած ԵԽԽՎ-ում իր դիրքերի թուլացմանը, գոնե մոտակա ժամանակահատվածում, քանի դեռ չի գտել «նավթախավիարային դիվանագիտությանը» փոխարինող այլ միջոց՝ ԵԽԽՎ պատգամավորներին գնելու և ազերիամետ որոշումներ և բանաձևեր ընդունելու համար, հույսը դնելու է իր ուժերի վրա և շարունակելու է ԵԽԽՎ-ում առաջ տանել իր գիշատչային հակահայկական քաղաքականությունը:
Իսկ մեզ մնում է բավական լավ նախապատրաստվել այս ձմեռային նստաշրջանին, քանի որ Բաքուն բավական կանխատեսելի է և սիրում է նույն բանը հազար անգամ կրկնել տարբեր ամբիոններից և ազերիներին շեշտակի հարված տալ, և ունկննդրել Մեհրիբան խանումի բարեկամի՝ Գանիրա Փաշաևայի լաչառությունը ԵԽԽՎ-ում:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք