Բելլա Տորնը հայտարարել է, որ դարձել է բռնության զոհ (լուսանկար 18+)
Դիսնեյի «Պարային տենդը» սերիալի աստղ Բելլա Տորնը ին ստագրամյան իր էջում գրել է ենթարկվել է ոտնձգության: Դերասանուհին կոչ է արել պաշտպանել սեռական ոտնձգության երթարկված աղջիկներին: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Տորնի խոսքերով դեպքը տեղի է ունեցել, ինչպես ինքն է հիշում, 14 տարեկան հասակում. «Այդ ժամանակ ես ուժ գտա իմ մեջ և երեկոյան կողպեցի դուռը, այնուհետև նստեցի դռան կողքին ամբողջգիշեր»,- ասել է դերասանուհին:
Ավելի վաղ դերասանուհին Twitter- ի բաժանորդներից մեկին խոստովանել էր, որ նա սեռական բռնության զոհ է դարձել: @MusicDatum-ի բաժանորդը մեկնաբանել է գրառումը կիսամերկ Տորնի լուսանկարով, որտեղ աղջիկը գրել էր, որ ինքը սեռական հարաբերություն կունենա իր մանուշակագույն հագուստով. «Ի՞նչ է արել Դիսնեյը այս աղջկա հետ: Կարծում եմ` նա տառապում էր»: Դերասանուհին ասել է, որ դա ճիշտ է, բայց կինոստուդիան ոչ մի կապ չունի դրա հետ: Հետո նա չի բացահայտել մանրամասները: