30 ոստիկանի նկատմամբ կիրառվել է «ոստիկանությունից ազատում» տույժը
2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 8 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 38 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 31 նյութեր /այդ թվում՝ 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը նոր քննություն կատարելու համար ուղարկվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն և կարգապահական հանձնաժողովի կողմից քննության առնվել կրկնակի/:
Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, նիստերի ընթացքում Հանձնաժողովը որոշել է միջնորդել ՀՀ ոստիկանության պետին ոստիկանության 37 ծառայողների նկատմամբ կիրառել հետևյալ կարգապահական տույժերը.
- 6 ծառայողների՝ «խիստ նկատողություն»,
- 1 ծառայողի՝ «կոչման իջեցում մեկ աստիճանով»,
- 30 ծառայողների` «ոստիկանությունից ազատում»: