Ջիգարխանյանը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային փոխարինող է գտել
Հռչակավոր դերասան Արմեն Ջիգարխանյանի ընկեր պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը պատրաստ է վերջինիս թատրոնը ղեկավարել՝ իր նախկին կնոջ փոխարեն‚ հայտնում է Ura.ru-ն:
Ռուդինշտեյնը հայտնել է‚ որ այդ պաշտոնին կհամաձայնի միայն եթե Ջիգարխանյանը ինքը հաստատի դա:
«Նա ուրախացավ իմ առաջարկից, ասաց, արի փորձենք: Այնուամենայնիվ պետք է օգնել նրան: Իսկ ես փորձառու մարդ եմ, նա գիտի դա: Նախկինում մենք շատ էինք շփվում: Բայց երբ Վիտալինան հայտնվեց իր կյանքում, բոլորովին դադարեցինք: Եթե ինձ հաստատեն թատրոնի տնօրենի պաշտոնում, ես չեմ միջամտի գեղարվեստական մասին: Ջիգարխանյանը կմնա գեղարվեստական ղեկավար: Ես կարող եմ օգնել դուրս գալ ֆինանսական փոսից, որում հայտնվել է թատրոնը»,- մեջբերում է Starhit-ը Ռուդինշթեյնի խոսքերը:
Վերջինիս խոսքերով թատրոնի ողջ ֆինանսական փաստաթղթերի բացակայությունը իրական խնդիր է դարձել‚ որոնք վերացել են դերասանի նախկին կին Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հեռացումից հետո: