ՊԲ զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով (լուսանկարներ)
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։