Երգչուհի Զառան ցուցադրել է վախեցնող նիհարությունը. նրա մոտ անորեքսիա են կասկածում (լուսանկար)
Մինչ աստղերի մեծամասնությունը «ծանր» Ամանորի սեղանների շուրջ ավել կիլոգրամներ են հավաքում, որոնցից ազատվելու համար դիմում են հետագայում մարզասրահների օգնությանը, Զառան շարունակում է նիհարել: Երգչուհին վերջին հրապարակած լուսանկարում այնքան նիհար տեսք ունի, որ նրա ընկերները կասկածել են, որ նա անորեքսիա ունի: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Շքեղ զբոսանավի ֆոնին լուսանկարված Զառան լրջորեն անհանգստացրել է երկրպագուներին: «Դուք շատ եք նիհարել», «Անորեքսիային շատ բան չի մնացել», «Աստված իմ, որքան նիհար է», «Շուտով քամին կտանի». ահա այսպիսի մեկնաբանություններ են հանդիպում նրա լուսանկարի տակ:
Երգչուհին հետևում է, թե ինչ են գրում իր մասին երկրպագուները, դրա համար, կարդալով մեկնաբանությունները, պատասխանել է, որ իր առողջության մասին անհանգստանալ պետք չէ, չնայած խոստովանել է, որ իսկապես նիհարել է ծանր գրաֆիկի պատճառով: