Ռուսաստանի մոտալուտ կործանման մասին լուրերը տարածում է արևմուտքը, որպեսզի դեմոկրատացման ենթակա երկրներին մոլորեցնի
Ռուսաստանի մոտալուտ կործանման մասին լուրերը տարածում է արևմուտքը, որպեսզի դեմոկրատացման ենթակա երկրներին մոլորեցնի և հեռու պահի այդ երկրի հետ համագործակցությունից․ իբր կործանված երկիր է և դուք էլ կկործանվեք՝ հույսեր կապելով նրա հետ:
Ցարական Ռուսաստանի կազմաքանդման պատճառն այն էր, որ այն ժամանակվա Ռուսաստանի ռազմական պոտենցիալը բավական չէր արտաքին և ներքին խնդիրները լուծելու համար, մանավանդ ցարական Ռուսաստանում բավական մեղմ էին պատիժները արևմտյան գործակալների, ինչպես նաև հեղափոխականների նկատմամբ:
Այսօր այդ երկիրը իր ռազմական պոտենցիալով չի զիջում ոչ մի երկրի, և ավելի հզոր է, քան եվրոպական բոլոր բանակները, որը քաջ գիտակցում են այնտեղ: Արևմտյան մեծ տերությունը բավական խոր խաղի մեջ է մտել Եվրոպայի հետ, և Եվրոպային փորձում է «պաշտպանել», ոչ թե Ռուսաստանից, այլ գործում է ըստ իր ծավալապաշտական քաղաքականության:
Ոչ միայն եվրոպան, այլև ամբողջ աշխարհը նրան պետք է որպես շուկա․ սա է գերխնդիրը, մնացածը արվում է սա քողարկելու համար: Ոչ միայն Չինաստանն է խնդիր, այլև հենց եվրոպան, Ճապոնիան: Սա բավական հեռուն գնացող է, և շատերի համար անհասկանալի:
Այս երկու օրերի ընթացքում Իրանում մեկ միլիոնից ավելի մարդ է մասնակցել ի պաշտպանություն կառավարությանը՝ պահանջելով պատժել անկարգությունների հրահրիչներին: Աշխարհը վաղուց արդեն բազմաբևեռ է: Սիրիան չկարողացան կազմաքանդել, ուր մնաց աշխարհի ամենահզոր միջուկային տերությունը կազմաքանդեն:
Քաղաքականությունը մի քանի ծանծաղամիտների հայտարարություններ կամ հեռուստատեսային հաղորդումներ չեն, այլ հստակ, հաճախ քողարկված գործողություններ, որոնց արդյունքում Սիրիան ետ նվաճեց իր տարածքի գրեթե 95 տոկոսը: Ռուսական տասնվեց հոգուց կազմված հատուկ նշանակության խումբը մի քանի օր շարունակ ետ մղեց ԻՊ-ի մի քանի հարյուր զինյալներին, որոնք հարձակվում էին տանկերով: Միայն այս փաստը արդեն իսկ խոսում է այդ երկրի բանակի մարտունակության, զինվածության և սպաների պատասխանատվության մասին․․․
Քսանվեց տարի մեր երկիրը գտնվել է եվրոպական քաղաքականության ազդեցության տակ, որը բավական լուրջ տրամաբանությամբ հանդուրժել է Ռուսաստանը՝ միաժամանակ գիտակցելով և հաշվարկելով մեր հնարավորությունները իր ծավալապաշտական քաղաքականության շրջանակներում:
Չեմ կարծում, որ մեր երկրի երեք կառավարությունների կողմից քսանվեց տարի շարունակ իրականացված սիրողական քաղաքականության շնորհիվ ստեղծված քաղաքական իրավիճակը ձևավորել է քաղաքական «հանգամանքներ», որոնք ի օգուտ մեր երկրի են: Տարեցտարի ահագնացող արտագաղթը այս բոլոր հարցերի հստակ պատասխանն է:
Արմեն Հարությունյան. Ֆեյսբուք