Հրդեհ Վանաձոր քաղաքում. Ամբողջությամբ այրվել է 6 քմ տարածքի ներսում գտնվող հագուստը
Հունվարի 4-ին, ժամը 23:45-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում գտնվող կրպակներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 15 հասցեի հարևանությամբ գործող Թելման Զոհրանյանին (ծնվ. 1981թ.) պատկանող ատելիեյում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:07-ին, մարվել՝ 00:35-ին:
Ամբողջությամբ այրվել է 6 քմ տարածքի ներսում գտնվող հագուստ և 1 կարի մեքենա: