Երևանում X5-ը բախվել է մայթի եզրաքարերին և կողաշրջվել
Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Սարալանջի փողոցում BMW X5 մակնիշի 21 QQ 005 համարանիշի ավտոմեքենան բախվել է մայթի եզրաքարերին և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը ինչպես նաև օգնել ուղղել այն:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: