Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի որդին հոսպիտալացվել է
Տոնական օրերը Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի համար ուրախ չեն անցել, որովհետև դեկտեմբերի 28-ին հիվանդանոցում է հայտնվել նրանց 2 տարեկան որդի Սեյնթը: Տղան հոսպիտալացվել է թոքաբորբի պատճառով: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Մինչև շաբաթ օրը՝ դեկտեմբերի 30-ը, նա շուրջօրյա վերահսկողության տակ է եղել:
Այդ ողջ ընթացքում զույգը նրա հետ էր: Ինչպես լրագրողներին հայտնել են աղբյուրները, այժմ երեխան իրեն համեմատաբար լավ է զգում և տանն է:
Դեկտեմբերի վերջին Սեյնթն ակտիվորեն մասնակցել է Քարդաշյան ընտանիքի հանրային միջոցառուներին:
Դեկտեմբերի հինգին նա դարձավ երկու տարեկան: