Լրագրող Արտակ Ալեքսանյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով
ՀՀ Նախագահի այսօրվա՝ դեկտեմբերի 30-ի հրամանագրով լրագրող, մեկնաբան «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավար Արտակ Ալեքսանյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով:
ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է․
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտի ղեկավար Արտակ Ավետիքի Ալեքսանյանին պարգեւատրել Մովսես Խորենացու մեդալով»,–ասված է Նախագահի հրամանագրում: