Աղվան Հովսեփյանը կպաշտոնավարի ևս 1 տարի
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մեկ տարի ժամկետով՝ մինչև 2019 թվականի հունվարի 8-ը:
Հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մեկ տարի ժամկետով՝ մինչև 2019 թվականի հունվարի 8-ը»,–ասված է Նախագահի հրամանագրում: