Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ Տարոն Մարգարյանին` կողմնորոշվելու համար. ինչո՞ւ է անտեսում Աղվան Հովսեփյանի առաջարկը
Հուլիսի 24-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Անցել է արդեն ավելի քան երկու շաբաթ. ArmLur.am-ը փորձեց փաստերով հասկանալ` ինչպիսին է պատկերը գերատեսչությունների համագործակցությունից հետո: Նախ նշենք, որ 2014թ. հոկտեմբերից մինչև 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիևյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից:
Աղվան Հովսեփյանի միջնորդագրում ասվում էր, թե ինքնասպանության հակում ունեցող անձանց գործողությունները կարելի է կանխել՝ դրանց իրականացման համար որոշակի խոչընդոտներ ստեղծելու միջոցով, ինչպիսիք կարող են հանդիսանալ արգելապատնեշները, պաշտպանիչ ցանցերը և այլ տեխնիկական լուծումներ: ՔԿ նախագահը, փաստորեն, լուծման տարբերակ է առաջարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Վերջինս էլ խոստացել է այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկել: Պատասխանել է, թե ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նշված հարցը անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ քննարկելու, ինչպես նաև միջազգային փորձն ուսումնասիրելու նպատակով: Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա:
Մանրամասները՝ այստեղ: