Գիշերը Երևան քաղաքի շենքերից մեկում քաղաքացի է արգելափակվել վերելակում
Դեկտեմբերի 30-ին, ժամը 05:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 54/3 շենքի 6-րդ հարկի մակարդակում քաղաքացի է արգելափակվել վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դուրս են բերել քաղաքացուն արգելափակումից