Ողբերգական ելքով վթար Երևան-Երասխ ճանապարհին. ուղևորուհին տեղում մահացել է
Դեկտեմբերի 28-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին բախվել է երկաթյա արգելապատնեշներին և կողաշրջվել:
Վթարի հետևանքով ուղևորուհին` 57-ամյա Թամարա Խաչատրյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: