Պարգևատրումներ՝ Սերժ Սարգսյանի կողմից
Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների գործընթացում ունեցած ներդրման համար շնորհակալագրով է պարգևատրել՝ Թաթուլ Մարգարյանին՝ Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար, Արա Մարգարյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական, Գարեգին Մելքոնյանին՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ, Զոհրաբ Մնացականյանին՝ Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Կարեն Նազարյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ, Վիգեն Քոչարյանին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ: