Հայաստանի և ԵՄ միջև շրջանակային համաձայնագիրը հաստատել է Հայաստանի կառավարությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Համապատասխան որոշումը կայացվել է դեկտեմբերի 28-ի ՀՀ կառավարության նիստին:
Ինչպես նշել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի ստանձնած պարտավորությունները տեղեկատվական այլ ձևաչափերով:
«Այս շրջանակային համաձայնագիրը Հայաստանի և ԵՄ միջև հարաբերությունները կտեղափոխի գործընկերական նոր մակարդակի վրա և ուղղված է առաջիկա տարիներին դրանց կարգավորմանը», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը նշել է, որ համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի ստանձնած պարտավորությունները ինտեգրման այլ ձևաչափերով, կարգավորում է Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը, տնտեսական և առևտրային հարաբերությունները, ոլորտային համագործակցությունը, ինչպես նաև ապահովում է քաղաքական և տնտեսական բարեփոխումների տևականությունը: