Ղարաբաղյան կարգավորման հարցում աննշան փոփոխություններ կան. քաղաքագետ
Ղարաբաղյան կարգավորման հարցում աննշան դրական փոփոխություններ կան: Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Ըստ նրա՝ բոլորը հասկանում են, որ մոտ ապագայում Բաքվի ապակառուցողական քաղաքականության պատճառով այս խնդրի շուտափույթ լուծում չի սպասվում: «Սակայն դրական է, որ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո սկսել են քիչ կրակել»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե ամեն ինչ ընթանա նույն ոգով, ապա վեց ամիս անց հնարավոր կլինի վերականգնել ավելի վաղ ընդհատված բանակցային գործընթացը: