Շղթայական ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է ուսուցչուհի. վարորդների թվում են են տնօրեն, գնումների գլխավոր և ՄԻՊ-ի առաջատար մասնագետներ
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է դեկտեմբերի 20-ին Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 1 հոգի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է տեղափոխվել BYD ավտոմեքենայի ուղևորուհի, Երևանի բնակիչ, 36-ամյա Մերի Ներսիսյանը, ով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Տ. Նազարյանը աշխատում է «Շին Պլյուս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, BMW-ի վարորդ Ռ. Մարտիկյանը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդմաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ, Mitsubishi- ի վարորդ Ա. Ազարյանը՝ ՀՀ ֆինանսների նախարարութան արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի պետական հիմնարկի գնումների գլխավոր մասնագետ, իսկ հիվանդանոց տեղափոխված Մ. Ներսիսյանը աշխատում է Ա. Բլոկի անվան Թիվ 122 դպրոցի ուսուցչուհի: