Մոսկվայում ավտոբուսը մխրճվել է մետրոպոլիտենի մեջ. կա 5 զոհ (տեսանյութ)
Մոսկվայում Մոժայսկիյ շոսսեում ավտոբուսը հարվածել է մարդկանց ամբոխին և դուրս եկել «Սլավոնական բուլվար» մոտրոյի կայարանի ստորգետնյա անցումը, հայտնում է РИА Новости-ն:
Հինգ հոգի զոհվել են, ևս տասնհինգը տուժել, որոնցից չորսը հոսպիտալացվել է: Վարորդին ձերբակալել են: Անցնում է հետաքննություն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է ավտոբուսի անսարքությունը: Նշվում է նաև, որ վարորդը միգրանտ չէ և եղել է սթափ վիճակում: