Արարատյան դաշտի ջրերի գերշահագործում կա. Արծվիկ Մինասյան
Արարատյան դաշտի ջրերի գերշահագործում կա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«239 ձնկաբուծական տնտեսություններից 160-ն ունի գործող ջրհոր, ընդհանուր առմամբ այդ 239 տնտեսությունները տիրապետում են 584 խորքային հորի»,- ասաց բնապահպանության նախարարը:
Նշենք, որ ձկնաբուծարաններից շատերը պատկանում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին և ազգականներին: Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախարարությունը հետամուտ է լինելու, որ խախտողները պատասխանատվության ենթարկվեն: