Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում հրաձգության տեսական և գործնական պարապմունքներ են անցկացվել
ՀՀ ոստիկանության պետի հրամանի համաձայն, դեկտեմբերի 20-ից 21-ը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ենթակա բաժինների ծառայողներն անցկացրին «Մակարով» ատրճանակից և ինքնաձիգից ուսումնական հրաձգության տեսական և գործնական պարապմունքներ։
Մասնակցել են ոստիկանության շուրջ 400 ծառայողներ։
Հրաձգությանը հետևում էին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանը և մարտական ու ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը։