Արցախի դրոշի, զինանշանի ու օրհներգի մասին օրենքներում փոփոխություններ են կատարվել
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել:
Ստորագրվել են մասնավորապես, հետևյալ օրենքները:
- «Սահմանադրական դատավարության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»¸
- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»¸
- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»¸
- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»¸
- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»¸
- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»¸
- «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։