Առաջարկներ կան, որ ընդունելի են. Վահան Մարտիրոսյանը՝ «Աջ ղեկ» նախաձեռնության անդամների հետ քննարկման մասին
«Աջ ղեկ» նախաձեռնության անդամների հետ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի կապի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ առաջարկներ կան, որ ընդունելի են:
Նախաձեռնության անդամների առաջարկը, որ կառավարությունը չեղյալ հայտարարի այն նախագիծը, որով ապրիլի 1–ից արգելվելու է աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը եւ վերահաշվառումը, չընդունվեց։ Նախարարը համաձայնեց քննարկել վերահաշվառման հարցը։ Նշենք, որ վերահաշվառման սահմանափակման պարագայում աջակողմյան ղեկով ավտոմեքենան վաճառել հնարավոր չի լինի։ Հաջորդ շաբաթվա սկզբին դարձյալ նախարարն ու նախաձեռնության անդամները կքննարկեն առաջարկը, որը նախարարը կներկայացնի կառավարության նիստում։
«Առաջարկությունները, որը որ ընդունելի է, այսինքն՝ քննարկելի տարբերակ է, մենք կքննարկենք, իհարկե, կան առաջարկություններ, որ ընդունելի են, կան, որ ընդունելի չեն»,–ասաց նախարարը։