Իտալացի բժիշկը հիվանդների է սպանել՝ թաղման բյուրոյի պատվերով
Իտալացի ՇԲՕ բուժեղբայրը մեղադրվում է թաղման բյուրոյի պատվերով հիվանդներին սպանելու մեջ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ըստ հետաքննության վարկածի՝ 42-ամյա Դավիդե Գարոֆալոն սրսկման ժամանակ պացիենտներին օդ էր սրսկում, որի արդյունքում օդակին էմբոլիայից հիվանդները մահանում էին: Այն ժամանակ, երբ հնգուցյալների հարազատները շոկի մեջ էին, տղամարդը իրենց կոնկրետ թաղման բյուրոյի ծառայությունների մասին էր ասում, որը սիցիլիական մաֆիայի հետ կապ ուներ:
Բժիշկը յուրաքանչյուր զոհի համար ստանում էր 300 եվրո:
Նշվում է, որ իր կողմից բոլոր սպանվածները անբուժելի հիվանդ էին, 2-ն էլ տարեց հասակի էին, դրա համար էլ իրենց մահը մանրամասն չի քննվել:
Հավելյալ տվյալներով՝ խոսքը էվթանազիայի մասին չէ, այլ սպանությունների՝ շահի հետապնդման նպատակով: Տղամարդուն մեղադրել են 3 սպանությունների մեջ, սակայն հետաքննության վարկածով 2012-2016 թթ. նման կերպով կարող էին սպանվել 50 հոգի:
Չի բացառվում նաև, որ բժիշկը հանցակիցներ է ունեցել: