Հենրիխ Մխիթարյանը կարող է հայտնվել «Արսենալում»
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: «Զինագործներն» արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլը լքելու է ակումբը և նրան փոխարինող են փնտրում:
Հայ կիսապաշտպանը կորցրել է տեղը Ժոզե Մոուրինյուի թիմի մեկնարկային կազմում և, հավանականություն կա,որ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի Մանչեսթերը: 28-ամյա ֆուտբոլիստը համարվում է Օզիլին փոխարինելու ամենահավանական տարբերակը: