Այգեգործության ոլորտում վարկերի սուբսիդավորման փորձնական ծրագրի նախագիծը ընդունվել է
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 21-ին կայացած նիստին հավանություն է տվել նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ մշակվող ինտենսիվ այգիների ստեղծման նպատակով տրամադրվող վարկերի սուբսիդավորման փորձնական ծրագրին: Համապատասխան որոշման նախագիծը ներկայացրել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Հայաստանում ինտենսիվ այգեգործության զարգացման փորձնական ծրագիրը ընթացիկ տարում մեծ պահանջարկ էր վայելում, նժել է Առաքելյանը:
Մասնավորապես, հետաքրքրություն է ցուցաբերել 16 տնտեսվարող սուբյեկտ:
Վարկերը կտրամադրվեն 7 տարի ժամկետով՝ տարեկան 14% տոկոսադրույքով: Դրանցից 5 տոկոսային կետը կսուբսիդավորվի պետության կողմից: 2018 թվականին ծրագրի իրականացման համար նախատեսված է 18 մլրդ դրամ: