Հացադուլ հայտարարած ուսանողներից Յուրի Ավագյանի մոտ թոքաբորբ է հաստատվել. նա տեղափոխվել է հիվանդանոց
Հացադուլի մասնակից Յուրի Ավագյանին տեղափոխել են հիվանդանոց՝ թոքաբորբի պատճառով: Այս մասին նշվում է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:
«Ուշադրություն: Հացադուլի մասնակից Յուրի Ավագյանին տեղափոխել են հիվանդանոց՝թոքաբորբի պատճառով։
Նրա հացադուլը դադարեցվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ԵՊՀ-ում հացադուլ հայտարարած ուսանողներից մեկը տեղափոխվեց հիվանդանոց :