Կանխվել են ԱՊՀ երկրների դեսպանատների վրա ահաբեկչական հարձակումները
ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները կանխել են ահաբեկիչների հարձակումները Համագործակցության պետությունների՝ արտերկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների վրա: Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն. հայտնում է Enter.News-ը:
Նրա խոսքով` կանխվել են մի շարք ահաբեկչական գործողություններ ՌԴ-ում և Կենտրոնական Ասիայի երկրներում:
Բորտնիկովը չի մանրամասնել, թե երբ և որտեղ են կանխվել ահաբեկչական հարձակումների փորձերը: