«Facebook»-ը պատմել է մարդու համար սոցկայքերի վնասի մասին
«Facebook»-ի հետազոտողներ Դևիդ Գինզբերգը և Մոյրա Բուրկեն «Դժվար հարց. կարո՞ղ է արդյոք ժամանակը‚ որն անց է կացվում սոցկայքերում‚ վնաս հասցնել» հոդվածում եզրակացրել են‚ որ լուրերի հաճախակի դիտումը սոցկայքերում կարող է վնասել մարդուն: Այս մասին գրում է Life.ru-ն:
Դրա համար նրանք որոշել են փորձարկում անցկացրել‚ որի ընթացքում Միչիգանի համալսարանի ուսանողների մի խումբը հետևում էր սոցկայքում լուրերին‚ իսկ երկրորդն ընկերական նամակագրություն էր պահպանում: Օրվա վերջում լուրերին հետևող մարդիկ իրենց ավելի վատ են զգացել‚ քան նրանք‚ ովքեր պարզապես շփվել են կայքում:
Հոդվածի հեղինակների կարծիքով՝ «այլ մարդկանց մասին օնլայն կարդալը կարող է բացասական սոցիալական համեմատությունների» հանգեցնել: Հետազոտողներն ընդգծել են‚ որ սոցկայքերում կարող են մարդիկ հաճույք ստանալ ընկերների հետ շփվելիս: