Իրանցի փախստականը հասարակական վայրում սեռական ոտնձգություններ է կատարել մանկահասակ երեխաների հանդեպ
Գերմանական Էրիգեն քաղաքում 63-ամյա Իրանից փախստականին ձերբակալել են: Նրան մեղադրում են սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ՝ երկու 9-ամյա աղջիկների և 7-ամյա տղայի հանդեպ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ամերիկյան Bild հրատարակչության տեղեկությունները դեպքը տեղի է ունեցել լողավազանում, որտեղ տարեց տղամարդը մի քանի րոպեների ընթացքում տղայի սեռական օրգաններին է դիպչել: Երեխաները միանգամից պատմել են եղելությունը իրենց ծնողներին, իսկ մի քանի մարդ էլ ականատես է եղել տղամարդու գործողություններին: Լողավազանի աշխատակիցները անմիջապես ոստիկանություն են կանչել:
Այս տարի Վիենայում նմանատիպ դեպք է տեղի ունեցել սիրիացի փախստականի կողմից՝ 10-ամյա աղջկա հանդեպ: Իսկ 2016-ին մի քանի 12 ամյա աղջիկներ նմանատիպ ոտնձգությունների են ենթարկվել այլ փախստականի կողմից: