Մխիթարյանը կրկին խաղադաշտ դուրս չի գա. նրա անունը չկա հայտացուցակում
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակներում այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալի «Բորնմութին»:
«Manchestereveningnews»-ը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները որոնք ընդգրկվել են առաջիկա հանդիպման հայտացուցակում:
Ինչպես երևում է հայտացուցակից, այս խաղը ևս բաց կթողնի Հենրիխ Մխիթարյանը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բորնմութ» հանդիպումը կսկսվի այսօր՝ կեսգիշերին: