Ելակի բույրով պահպանակներ` Խոսրով Հարությունյանին և Հակոբ Հակոբյանին (լուսանկարներ)
Ազգային ժողովի առջև այսօր արտասովոր ակցիա էր իրականացվել: Իսկ նախաձեռնողը Հայաստանի Ժողովրդական կուսակցության անդամ Գրիշա Վիրաբյանն էր, ով պահպանակների մեջ կարտոֆիլ էր լցրել և դրանք կախել ԱԺ դարպասներից:
Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ դրանք ուղղված էին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Խոսրով Հարությունյանին և Հակոբ Հակոբյանին, ովքեր օրեր առաջ հայտարարություններ էին արել, որոնք բողոքի մեծ ալիք էին բարձրացրել: