«Անելիք բանկի» իրավաբանի սպանության գործով վկան բերման կենթարկվի
«Անելիք բանկի» իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանի սպանության գործով վկա Էդուարդ Սահակյանը բերման կենթարկվի: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` դեկտեմբերի 13-ին, որոշում կայացրեց նրան բերման ենթարկելու մասին` նշելով, որ վկան պատշաճ ցանուցված է եղել, սակայն, դատարան չի ներկայանում:
Այս գործը դատարանում է գրեթե մեկ տարի, սակայն, այս ընթացքում ընդամենը մի քանի նիստ է կայացել, այժմ վկաների հարցաքննության փուլն է:
Նշենք, որ գործը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը: Դատական նիստը հետաձգեց մինչև դեկտեմբերի 26-ը: