Հունվարի 3-ից՝ աշխատանքի. Կառավարությունը մտադիր է կրճատել ամանորյա արձակուրդները
Հայաստանի կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկելու է ամանորյա արձակուրդները կրճատելու նախագիծը։
Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի 1-ին հոդվածում, հոդվածից հանել «, հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ)» բառերը, և ոչ աշխատանքային օրեր թողնել դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ն ու 2-ը, նաեւ հունվարի 6-ը, իսկ հունվարի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածը դառնալու է աշխատանքային։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրաապետությունում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը:
Սրան գումարենք 15 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան: