Այս կինը հրաշքով փրկվեց. բժիշկները նրա պարանոցից հանել են 1.5 մետրանոց մետաղե ձողը (տեսանյութ)
Հնդիկ Ռադհիկա Դևին ընկել էր իր տան պատշգամբից Մուզաֆարպուր քաղաքում: Նա ընկել էր ուղիղ մետաղե ձողի վրա: Մեկուկես մետր երկարությամբ ձողն անցել էր նրա կոկորդի միջով: Կինը հրաշքով փրկվել է՝ չնայած ծանր վնասվածքին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Mirror»-ին:
Վիրաբույժները երեք ժամի ընթացքում փորձել են մետաղե ձողը հանել կնոջ կոկորդից և կրծքավանդակից:
«Ես շատ շնորհակալ եմ ընտանիքիս, իմ հարևաններին և բժիշկներին, ովքեր անհնարինն արեցին: Ես բախտ ունեցա կյանքի երկրորդ շանս ունենալու»,- ասել է կինը: