Հռոմում 7 միլիոն խաղալիք ու սուրբծննդյան զարդեր են բռնագրավել
Երկրի Ֆինանսական Գվարդիայի ուժերի կողմից ավելի քան 7 միլիոն խաղալիք ու սուրբծննդյան զարդեր են բռնագրավել Իտալիայի մայրաքաղաքում: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Գործողության ընթացքում, որը հանգեցրել է 10 միլիոն եվրոյի տոնական ապրանքների առգրավմանը, ձերբակալվել է Չինաստանի 6 ձեռնարկատեր:
Հետախուզությունը, որի նպատակն էր առողջության համար վտանգավոր տոնական արտադրանքի ու դրա՝ Իտալիա ներմուծման դեմ պայքարը, սկսվել է Հռոմում այդ հուշանվերների վաճառքով զբաղվող փողոցային առևտրականների ու փոքր վաճառատների խուզարկություններով: Ավելի ուշ իրավապահները անհայտ ծագման ապրանքների ավելի խոշոր չափաքանակի հետքի վրա են դուրս եկել և մի քանի պահեստ հայտնաբերել, որոնցում պահվել են խաղալիքները, որոնք մուլտֆիլմի սիրելի հերոսների կերպարներչ ունեին:
Անցկացված հետաքննությունը պարզել է, որ խաղալիքները պատրաստված են եղել փչացած ու չափազանց փխրուն պլաստիկից, որը կարող էր վտանգավոր լինել երեխաների համար: