Բակո Սահակյանը Արման Թաթոյանի հետ քննարկել է մարդու իրավունքների խնդիրները
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և հայկական երկու պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: