«Ferrari»-ն և «Maserati»-ն կզրկվեն փոխանցման մեխանիկական տուփերով մոդելներից
«Alfa Romeo»-ն, «Ferrari»-ն և «Maserati»-ն այլևս չեն թողարկվի մեխանիկական փոխանցման տուփի տարբերակով:
«Fiat Chrysler Automobiles» դաշինքի ղեկավարության այս որոշումը կապված է այս մոդելների ցածր պահանջարկով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Autocar»-ին:
«Alfa Romeo»-ի և «Maserati»-ի գծով ինժեների բաժնի ղեկավար Ֆեդելի խոսքով՝ երբ ինքը աշխատում էր «Ferrari» ընկերությունում‚ որտեղ նա աշխատում էր «Ferrari California»-ի ստեղծման գործում‚ ներդրվել էր 10 միլիոն եվրո՝ մոդելների և մեխանիկայի մշակման հարցում: Սակայն այս մեքենաներից վաճառվեց ընդամենը երկու օրինակով: