Եվրոպական երկրների աշխատավարձերի հակառեյտինգում Հայաստանը առաջատար հորիզոնականներում է
Ըստ TEXTY Ուկրաինական վերլուծական կենտրոնի՝ եվրոպական երկրներում աշխատավարձերի հակառեյտինգում Հայաստանը 4-րդ հորիզոնականում է նշված` 296 դոլար միջին ամսական աշխատավարձով:
Ընդհանուր առմամբ Եվրոպայում նվազագույն աշխատավարձը ստանում են ուկրաինացիները` 224 դոլար:
2-րդ տեղում Մոլդովան է` 256 դոլար, որին հետևում են Ադրբեջանը` 273 դոլար և Հայաստանը:
Հայաստանին հաջորդում է Վրաստանը` 345 դոլարով:
Ռուսաստանը հայտնվել է 11-րդ հորիզոնականում` 559 դոլարով, Թուրքիան 13-րդն է` 622 դոլարով: